Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա

Մոսկվա, Ռուսաստան, արխիվ

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել է Ռուսաստանի ներդրումային հանձնակատար Կիրիլ Դմիտրիևը:

Կրեմլն ավելի վաղ չէր բացառել Ուիթքոֆի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախազգուշացրել էր, որ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան ուրբաթ օրվանից առաջ չհամաձայնի Ուկրաինայի պատերազմում հրադադարի, ավելի վաղ ասել էր, որ Ուիթքոֆը կարող է այս շաբաթ այցելել Մոսկվա՝ հերթական դիվանագիտական փորձի շրջանակում, որի նպատակն է դադարեցնել ռազմական գործողությունները։

Reuters-ի ռուսաստանցի աղբյուրը, որը ներգրավված է այցի նախապատրաստական աշխատանքներում, չի նշել, թե բանագնացն ում հետ է հանդիպելու Մոսկվայում։