Մատչելիության հղումներ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը կորոշվի Ուիթքոֆի հետ հանդիպումներից հետո. Թրամփ


ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ռուսաստանի նավթի վերաբերյալ պատժամիջոցների մասին որոշումը կհրապարակվի չորեքշաբթի տեղի ունենալիք հանդիպումից հետո:

«Վաղը Մոսկվայում հանդիպում կլինի, կտեսնենք՝ ինչ է ստացվում, կորոշենք», - երեքշաբթի ասել է նա։

Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպում կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուսասկան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա արդեն Մոսկվայում է:

Օգոստոսի 3-ին լրագրողը Թրամփին հարցրել է՝ ի՞նչ ուղերձ կփոխանցի Ուիթքոֆը Մոսկվայում, և արդյոք Ռուսաստանը որևէ կերպ կարող է խուսափել պատժամիջոցներից, նա պատասխանել է. «Այո՛, թող գործարք լինի, որ մարդիկ սպանված չլինեն»։

XS
SM
MD
LG