Քարվաճառում (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար) ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանք տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն։ Զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։