Թեհրանում Իսրայելի օգտին լրտեսության մեջ կասկածվող ևս մեկ Իրանի քաղաքացի է մահապատժի ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրանի դատական համակարգին մոտ կանգնած «Միզան» լրատվամիջոցին վկայակոչելով։
Իրանական կայքի տեղեկություններով՝ մահապատժի ենթարկված անձի անունն է Ռուզբեհ Վադի։ «Այդ մարդը աշխատել է Իրանի կարևորագույն և զգայուն առաքելություն ունեցող կազմակերպություններից մեկում»,- հաղորդում է կայքը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կառույցի մասին է խոսքը։
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ Վադին իսրայելական կողմին է փոխանցել Իրանի միջուկային ծրագրում ներգրավված գիտնականների անձնական տվյալները՝ հնարավորություն տալով Իսրայելին տեղորոշել և սպանել նրանց հունիսի 13-ին սկիզբ առած հարձակման ընթացքում։