Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը Մոսկվա է ժամանել այսօր առավոտյան։ Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան տարեսկզբից ի վեր։
Վերջին անգամ ամերիկացի պաշտոնյան Մոսկվա էր ժամանել ապրիլի 25-ին։