Լեռնային Ղարաբաղում ականի վրա պայթել է ադրբեջանական ԶՈւ-ի «Ուրալ», կան վիրավորներ

Լեռնային Ղարաբաղ, արխիվ

Քարվաճառում (ադրբեջանական անվանումը՝ Քելբաջար) ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա։ Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 4 զինծառայող, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրանք տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն։ Զինվորների վիճակը գնահատվում է միջին ծանրության։