Հնդկաստանի իշխանությունն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել են Թրամփի սպառնալիքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, Վաշինգտոն, 13-ը փետրվարի, 2025թ.

Հնդկաստանի իշխանությունն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ բարձրացնել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, եթե Նյու Դելին շարունակի նավթ գնել Ռուսաստանից։

Թրամփի «արհամարհական դիտողությունները վիրավորում են հնդիկների արժանապատվությունն ու հարգանքը», հայտարարել է ընդդիմության առաջնորդ Մանիշ Թևարին, հավելելով, թե «ժամանակն է ընդվզել այս շարունակական ահաբեկման և հալածանքի դեմ»։

Իշխող կուսակցության փոխնախագահ Բայջայանտ Ջեյ Պանդան էլ X-ում մեջբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքերը, թե «Ամերիկայի թշնամի լինելը կարող է վտանգավոր լինել, բայց բարեկամ լինելը մահացու է»։

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Հնդկաստանի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիտ Դովալը, հավանաբար, այս շաբաթ կմեկնի Ռուսաստան, առաջիկա շաբաթներին էլ նախատեսվում է նաև արտգործնախարար Ջայշանկարի այցը Մոսկվա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը քննադատել է Թրամփի սպառնալիքը՝ բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերըՀնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել․ ReutersԹրամփը Մոսկվայի գործողությունները «զզվելի» է անվանում, նոր պատժամիջոցներ խոստանում Թրամփը 10 օր տվեց Մոսկվային պատերազմն ավարտելու հարցում առաջընթացի համար