Բախումներ սիրիացի քրդերի և կառավարական ուժերի միջև

Սիրիացի քրդերին միավորող «Սիրիայի դեմոկրատական ուժերն» այսօր հայտարարել են Հալեպի մերձակայքում տեղի ունեցած բախումների մասին։

Սիրիացի քրդերն ու կառավարական ուժերը փոխհրաձգության մեջ են ներքաշվել Հալեպի նահանգի Դայր Հաֆիր բնակավայրի մերձակայքում։ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պնդմամբ՝ իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ կառավարական ուժերը փորձել են գրավել քրդերի վերահսկողության տակ գտնվող չորս հենակետերը։