Ռուսաստանի ՊՆ-ը հայտնում է ԱԹՍ-երի խոցման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի լույս 5-ի գիշերը Ռոստովի մարզի ուղղությամբ խոցվել է յոթ անօդաչու թռչող սարք։

Նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը հայտնել է, որ զինվորականները անօդաչու թռչող սարքեր են խոցել Բելայա Կալիտվա քաղաքի, Տացինսկայա գյուղի, ինչպես նաև Չերտկովսկի և Միլլերովսկի շրջանների ուղղությամբ:։ Տացինսկայա գյուղում հրդեհ է բռնկվել տան բակում գտնվող ծածկի վրա։ Հրդեհը արագորեն մարվել է, գրել է նա։

Astra-ն տեղորոշել է ականատեսների տեսագրությունները և եզրակացրել, որ հրդեհը սկսվել է Տացինսկայա գյուղի երկաթուղային կայարանի մոտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ևս 13 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի մարզի, իսկ երկուականը՝ Կալուգայի և Սմոլենսկի մարզերի ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական կողմն ԱԹՍ-երով հարվածել է Խարկովի մարզի Լոզովայա քաղաքին, կա մեկ զոհ