Մատչելիության հղումներ

Middle East Eye. Սպասվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն


ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում, 10-ը հուլիսի, 2025թ.
ԱՄԷ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում, 10-ը հուլիսի, 2025թ.

Մինչ պաշտոնական Բաքուն լռում է, իսկ Երևանը՝ բավարարվում միայն վարչապետի վաշինգտոնյան այցի մասին տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատելով, օտարերկրյա լրագրողները շարունակում են մանրամասներ հրապարակել Սպիտակ տանը օգոստոսի 8-ին սպասվող միջոցառումից:

Կատարում գործող և մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուին հարցին ծանոթ տարածաշրջանային աղբյուրները փոխանցել են՝ սպասվում է, որ ուրբաթ օրը Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության:

Անկարայում աշխատող լրագրողի աղբյուրները հավելել են, որ երկու ղեկավարները կստորագրեն ոչ թե խաղաղության պայմանագրի նախագիծ, այլ՝ այսպես ասած «մտադրությունների մասին թուղթ», որն ԱՄՆ նախագահ Թրամփի համար կապահովի դիվանագիտական ձեռքբերում, որին ձգտում էր անցած ամսվանից:

Ադրբեջանական haqqin.az-ը, հղում անելով նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին մոտ լրատվամիջոցներին, գրել է, թե Դոնալ Թրամփի հետ Սպիտակ տանը օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպմանը ենթադրաբար սպասվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, բայց և հավելել Middle East Eye-ի տեղեկությունը փոխմբռնման հուշագրի մասին:

Ըստ Middle East Eye-ի` Սպիտակ տանը նաև ստորագրման արարողություն կլինի:

Վաշինգտոնյան հանդիպման մասին առաջինը հաղորդած ադրբեջանական «Թուրան»-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուի տեղեկություններով՝ հայ-ամերիկա-ադրբեջանական գագաթնաժողովին ընդառաջ Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, դրանից հետո երեք ղեկավարները համատեղ հայտարարություն կանեն: Փաստորեն՝ աղբյուրներից մեկը հաղորդում է եռակողմ, մյուսը՝ երկկողմ՝ հայ - ադրբեջանական հայտարարության մասին:

Տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հեռախոսազանգերից վաշինգտոնյան այցի մասին հայտնի դառնալուց, այսինքն՝ երեկվանից չի հաղորդվել: Բայց ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցեցին Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների զրույցի մասին, որոնք քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG