ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են «Գազայում տիրող մարդասիրական իրավիճակը, պատանդներին տուն վերադարձնելու և հրադադարի հասնելու ջանքերը՝ չնայած «Համաս»-ի կողմից դրան խոչընդոտելը»
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ԱՄՆ պետքարտուղարն ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ընդգծել են՝ պատերազմը պետք է ավարտվի:
«Ե՛վ պետքարտուղարը, և՛ արտաքին գործերի նախարարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Սուդանում շարունակվող հակամարտությունը», - նշված է հաղորդագրությունում։
Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնի հետ, քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը: